Նոր ուսումնական տարվանից կգործի անհատական աշխատանքների կատարման նոր կարգ
20.08.2012
Դիտումների քանակ՝ 1266
2012-2013 ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ում կգործի անհատական աշխատանքների կատարման նոր կարգ:
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով անհատական աշխատանքների կատարմանը, հիշեցրեց, որ համաձայն ՀՊՏՀ գիտխորհրդի փետրվարի 29-ի ընդունած որոշման, այսուհետ յուրաքանչյուր կիսամյակում կհանձնարարվի երկու անհատական աշխատանքից ոչ ավելի` «Տնտեսագիտության տեսություն» դասընթացից 3-րդ կիսամյակում (եկրորդ կուրսի առաջին կիսամյակում) և մասնագիտացման մոդուլներից:
Անհատական աշխատանքների պաշտպանությունը կկազմակերպվի ամփոփիչ քննաշրջանին նախորդող ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ գիտխորհրդի փետրվար 29-ի նիստում որոշվել է նաև նոր ուսումնական տարվա սկզբից 20–շաբաթյա ուսումնական կիսամյակը կազմակերպել 17+3 շաբաթներով` առանձնացնելով ամփոփիչ քննաշրջանը, ստուգարքով ավարտվող մոդուլների համար կազմակերպել միայն ամփոփիչ ստուգում` քննաշրջանին նախորդող վերջին շաբաթվա ընթացքում, յուրաքանչյուր մասնագիտությունում թույլատրել ավարտական աշխատանք ներկայացնելու ավարտող ուսանողների միայն 30-35 տոկոսին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին