Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմները կտրվեն օգոստոսի 27-ից

Դիտումների քանակ՝ 769

Հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և առկա ուսուցմամբ մագիստրատուրայի սիրելի շրջանավարտնե’ր, այս ընթացքում մենք պարբերաբար ձեզ տեղյակ ենք պահել դիպլոմների ստացման  գործընթացի մասին: Նշել ենք նաև, որ դիպլոմները կարող եք ստանալ օգոստոսի 17-ից:  Տեղեկացնում ենք, որ տեխնիկական պատճառներով ձեր դիպլոմների ստացումը ևս 10 օրով հետաձգվում է. թե’ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի, թե’  առկա ուսուցմամբ մագիստրատուրայի այն շրջանավարտները, որոնք դեռ չեն ստացել իրենց դիպլոմները, օգոստոսի 27-ից կարող են ստանալ այն ՀՊՏՀ ուսումնամեթոդական բաժնից: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին