Նորություններ

Գտնվել է 18 նորություն

Ժպիտներ` դիմակների ներքո. դիպլոմներ են ստացել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շրջանավարտները

Սոցիալական հեռավորություն, դիմակներ ու ձեռնոցներ, անվտանգության կանոնների խստագույն պահպանում. ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2019-2020 ուստարվա շրջանավարտներն այսպես կհիշեն իրենց չկայացած «Վերջին զանգը»: Քոլեջի նորավարտ սաները հունիսի 5-ին դիպլոմներ են ստացել կրթօջախի բակում, առանց ծնողների և հարազատների...

ՀՊՏՀ և ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի մի խումբ շրջանավարտներ դիպլոմները ստացել են Ժնևում

Շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ համատեղ մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների մի մասը դիպլոմները ստացել է Ժնևում: Հունիսի 29-30-ը մեր շրջանավարտներից 6-ը ՈւՄԵՖ-ի Ժնևյան կամպուսի շրջանավարտների հետ մասնակցել են դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի...

«Շրջանավարտ - 2018». ավարտահանդես, որ տեղ գտավ լավագույն հուշերի գանձարանում

Այսօր երեկոյան համալսարանի գեղատեսիլ բակում ավանդական ավարտահանդեսը՝ «Շրջանավարտ - 2018»-ը, մի բովանդակալից երեկո նվիրեց 2017-2018 ուսումնական տարվա ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին` հարստացնելով նրանց ձեռքբերումների, երջանիկ ապրումների ու լուսավոր հուշերի գանձարանը: Տոնական մթնոլորտում հուզված...

ՀՊՏՀ-ում դիպլոմներ են ստանում հեռակա մագիստրատուրայի շրջանավարտները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս օրերին հանձնում է 2017թ. հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների ավարտական վկայականները (դիպլոմները): Այսօր համալսարանի բակում հանդիպեցինք ՀՊՏՀ ավարտական հագուստներով մի խումբ խանդավառ շրջանավարտների  և արձանագրեցինք գեղեցիկ ակնթարթներ: Հիշեցնենք, որ...

Դիպլոմների հանձնում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում պաշտոնական և հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ են հանձնվել 2016-2017 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին: Այդ առիթով հուլիսի 12-ին մայր բուհից մասնաճյուղ են այցելել ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և տնտեսության...

Բարի' երթ. ՀՊՏՀ-ում դիպլոմներ են ստանում հեռակա մագիստրատուրայի շրջանավարտները

«Բանկային գործ» մասնագիտության 2016թ. շրջանավարտների համար օրը տոնական է. այսօր նրանք ստացան ավարտական վկայականները՝ դիպլոմները: Շրջանավարտներին բարեմաղթանքներ հղեց բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մասնակից դարձավ  շրջանավարտների...

ՀՊՏՀ-ում սկսվել է հեռակա մագիստրատուրայի դիպլոմների հանձնման գործընթացը. հեռակա մագիստրատուրան կավարտեն 303 շրջանավարտներ (լուսանկարներ)

Տնտեսագիտական համալսարանի հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտներն այս օրերին ստանում են ավարտական վկայականները՝ դիպլոմները: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի, ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանի, ուսումնակազմակերպական...

101-ից 52-ը՝ Կարմիր դիպլոմակիր

Այսօր դիպլոմներ ստացան նաև նշված ֆակուլտետի բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտացման մի խումբ շրջանավարտներ: Բազմազբաղ աշխատանքային օրվա ընթացքում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը կարողացավ ժամանակ նվիրել մագիստրոսներին, որոնք ուսումնակազմակերպական բաժնի մոտ խմբված խորհրդանշական համազգեստներով ստանում էին դիպլոմները:...

Վաղվանից կհանձնվեն դիպլոմները

2014-2015 ուսումնական տարվա ՀՊՏՀ շրջանավարտներին տեղեկացնում ենք, որ դիպլոմները տրամադրվելու են հուլիսի 9-ից մինչև 17-ը ներառյալ, ուսումնակազմակերպական բաժնում (կենտրոնական մասնաշենք, 323 սենյակ)՝ առավոտյան ժամը 9.00-ից մինչև 17.30-ը, ընդմիջումը՝ ժամը 13. 00-ից 14.00-ն: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական...

Կյանքի նոր փուլ՝ հուսառատ ու պատասխանատու. ՀՊՏՀ շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ (լուսանկարներ)

ՀՊՏՀ առկա բակալավրիատի 2013-2014 ուսումնական տարվա  շրջանավարտներն այսօր  իրենց ֆակուլտետներում ստացան ավարտական վկայականները՝ դիպլոմները: Նրանց ողջունելու էին եկել դեկանները, դեկանների տեղակալները, ամբիոնների վարիչները, դասախոսները: Շրջանավարտներին իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքն է հղել նաև...