Օգոստոսի 13-ին ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբար է մեկնել վերջին հերթափոխը

Դիտումների քանակ՝ 986

Երեկ ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբար է մեկնել վերջին հերթափոխը: Օգոստոսի 13-ից 25-ը այստեղ իրենց հանգիստը կանցկացնեն ՀՊՏՀ ուսան

ողության՝ մասնավորապես բուհի ուսանողական խորհրդի ներկայացուցիչները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հաճելի անակնկալ էր մատուցել` ուսանողական խորհրդին այս հերթափոխի համար հատկացնելով 50 անվճար ուղեգիր: Այսպիսով` ուսանողները ևս մեկ ամառ կանցկացնեն հեռու Երևանի շոգից ու տապից` Բլդան գետի գեղատեսիլ ափին սփռված ճամբարում:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը հանգստացողների առաջին հերթափոխին ընդունել է հուլիսի 5-17-ը, երկրորդ հերթափոխին`հուլիսի 18-30-ը, իսկ երրորդին` հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մաղթում է, որ 4-րդ հերթափոխը անցնի կազմակերպված ու հագեցած բազմաբնույթ միջոցառումներով: Թո’ղ ճամբարային հանգստի յուրաքանչյուր օրն անջնջելի ու գեղեցիկ հուշ դառնա հանգստացող ուսանողների համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին