ՀՊՏՀ-ականները հանգստանում են Դիլիջանում. մարզաառողջարանում այսօր իտալացի զբոսաշրջիկներ են հյուրընկալվել
01.08.2012
Դիտումների քանակ՝ 1081
ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարում ակտիվ ամառային հանգստի շրջան է: Հուլիսի 5-ից սկսած Բլդան գետի ափին սփռված մարզաառողջարանում իրենց ամառային հանգիստն են անցկացնում ՀՊՏՀ ուսանողներն ու աշխատակիցները: Ճամբարի կազմակերպիչների հոգատար վերաբերմունքի ներքո երեկվանից արդեն մարզաառողջարանն ընդունել է հանգստացողների երրորդ հերթափոխին:
Ճամբարային կյանքը հարուստ է հետաքրքիր և հիշարժան օրերով: Այսօր մեր բուհի ճամբարում պատահաբար հյուրընկալվեցին Իտալիայից Հայաստան ժամանած իրավաբաններ: Նրանք մարզաառողջարանին հարակից Ջուխտակ վանք էին այցելել, որից հետո, սակայն, հայտնվել էին հորդառատ անձրևի տակ: ՀՊՏՀ ներկայացուցիչները, մասնավորապես ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը նրանց հրավիրեց մարզաառողջարան, որտեղ իտալացիները համտեսեցին հայկական կոնյակ և ի պատասխան՝ հյուրասիրեցին հայկական շոկոլադ: Իտալացի զբոսաշրջիկները նաև կիթառ նվագեցին, ապա առաջարկեցին բասկետբոլ խաղալ: Խաղը թեև ավարտվեց մեր թիմի պարտությամբ, սակայն իտալացի զբոսաշրջիկները հեռացան տպավորված՝ ազնվորեն նշելով, որ իրենք մարզված են և դրանով է պայմանավորված իրենց հաղթանակը:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը հանգստացողների առաջին հերթափոխին ընդունել է հուլիսի 5-17-ը, երկրորդ հերթափոխին`հուլիսի 18-ից հուլիսի 30-ը, իսկ երրորդին՝ հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, իսկ չորրորդին կընդունի օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը:
Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, նրանց ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:
Հիշեցնենք նաև, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը օրերս հանդես էր եկել ուսանողներին նվիրված հերթական հաճելի անակնկալով: Բուհի ռեկտորը համալսարանի ուսանողական խորհրդին հատկացրել է Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարի 50 անվճար ուղեգիր: Տեղեկացնենք նաև, որ այդ ուղեգրերը ստացած մեր բուհի ուսանողները Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարում կլինեն օգոստոսի 13-25-ը, որտեղ այդ օրերին կանցկացվի «Ուսանողական ամառ 2012» մարզամշակութային փառատոնը:

Հ.Գ. Լուսանկարն արված է սիրողական լուսանկարչական ապարատով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին