ՀՊՏՀ-ն հայտարարում է 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համար ընդունելություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012/2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համար հայտարարում է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելություն:
Բակալավրիատի կրթական ծրագիր
Բակալավրիատի կրթական ծրագրով դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2012թ. օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը:
Դիմումի հետ ներկայացվում են.
ա/ միջնակարգ կրթության վկայականը (ատեստատը), միջին մասնագտական և մասնագիտ
բ/ 6 լուսանկար (3x4սմ չափսի),
գ/ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
դ/ զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք` ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու մասին,
ե/ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
զ/ միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոններ), դիպլոմները,
է/ 2012 թվականի (2011թ.) «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու)» և «Մաթեմատիկա» առարկաների ավարտական միասնական քննությունների վկայագիր:
Դիմորդները կարող են պահպանել 2012թ. (2011թ.) «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու)» և «Մաթեմատիկա» առարաների միջնակարգ լրիվ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող հաստատության միասնական քննության և 2012թ. միասնական համակարգով հանձնած քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև 2012թ. միասնական համակարգով հանձնած քննական առարկայի/ների գնահատականները, տվյալ առարկայից/ներից հանձնել քննություն:
Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:
2012թ. «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսացլեզու)» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննություն չհանձնած կամ վերահանձնել ցանկացող դիմորդները քննություն են հանձնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` այդ առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:
Քննություններն անց են կացվում 2012 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 19-ը: Ուսանողների հրամանագրումը կատարվում է մինչև հոկտեմբերի 25-ը:
Հեռակա ուսուցման բակալավրիատում ուսման տևողությունը հինգ տարի է:
Մագիստրոսի կրթական ծրագիր
Մագիստրոսի կրթական ծրագիր մրցութային հիմունքներով հեռակա ուսուցման մագիստրատուրա կարող են ընդունվել այն անձինք, ովքեր հաջողությամբ ավարտել են բարձրագույն կրթության նախորդ լրիվ ծրագրով ուսուցումը համապատասխան կամ հարակից մասնագիտության գծով, և ունեն բակալավրի որակավորման աստիճան, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճան:
Հեռակա ուսուցմամբ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով`«առանց տարկետման իրավունքի կարգավիճակով»:
1. Հեռակա ուսուցման մագիստրատուրայում ուսման տևողությունը երկուսուկես տարի է:
2. Ընդունելությունն անցկացվում է ըստ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերի:
3. Ընդունելությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՊՏՀ դիպլոմավորված մասնագետի և բակալավրի, այլև պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի տնտեսագտական, ճարտարագիտական, ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների, ինչպես նաև իրավագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության գծով մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպլոմ ունեցող շրջանավարտները:
4. ՀՊՏՀ բակալավրիատի շրջանավարտներից` հարակից մասնագիտությամբ, ինչպես նաև այլ բուհերից դիմածները հանձնում են շեմային քննություն «Մենեջմենթի հիմունքներ», «Ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում», «Կառավարման տեղեկատվական համակարգեր», «Մարքեթինգ», «Կոմերցիա», «Բիզնեսի կազմակերպում», «Ապահովագրական գործ» և «Միջազգային տնտեսական հարաբերություններ» առարկաներից, համապատասխանաբար` «Կառավարում», «Ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստճյուղերի)», «Կառավարման տեղեկատվական համակարգեր», «Մարքեթինգ», «Կոմերցիա» (այդ թվում`«Բիզնեսի կազմակերպում»), «Ապահովագրական գործ» և «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագտություններով մագիստրատուրա ընդունվելու համար:
5. Շեմային քննությունից դրական գնահատական ստանալու դեպքում դիմորդը իրավունք է ստանում մասնակցելու մագիստրատուրայի ընդունելության մրցույթին:
6. ՀՊՏՀ «Կառավարում», «Ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի)», «Կառավարման տեղեկատվական համակարգեր», «Մարքեթինգ», «Կոմերցիա (այդթվում` «Բիզնեսի կազմակերպում»), «Ապահովագրական գործ» և «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտություններով շրջանավարտները իրենց մասնագիտություներով մագիստրատուրա ընդունվում են առանց շեմային քննության:
7. Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ հետևյալ չափանիշների.
• նախորդ ուսումնառության արդյունքում շնորհված դիպլոմի հավելվածի գնահատականների միջինի,
• մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականի,
• հրատարակված կամ հրատարակության երաշխավորված գիտական աշխատանքների առկայության,
• ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականի:
8. Պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի մագիստրոսի կամ բակալավրի վկայագիր (դիպլոմ) ունեցող քաղաքացիների գործերն ընդունվում են 2012թ. օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 25-ը, հրամանագրումը` մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը:
Պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի մագիստրոսի կամ բակալավրի վկայագիր (դիպլոմ) ունեցող քաղաքացիները ներկայացնում են.
ա/ դիմում,
բ/ բուհի կողմից տրված վկայարի (դիպլոմի) և առաջադիմության թերթիկի պատճեները,
գ/ անձնական թերթիկ,
դ/ երեք լուսանկար` 3x4սմ չափսի,
ե/ աշխատող քաղաքացիները` տեղեկանք աշխատանքի վայրից:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՊՏՀ-ում` Երևան, Նալբանդյան 128 հասցեում:
Նշենք, որ բակալկավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով մասնագիտությունների և մասնագիտացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթալ նաև ՀՊՏՀ-ում, այդ ցանկերը փակցված են նաև բուհում:
Հաջողություններ ենք մաղթում բոլոր դիմորդներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին