ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել ուսանողությանը նվիրված հերթական հաճելի անակնկալով

Դիտումների քանակ՝ 848

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել ուսանողությանը նվիրված հերթական հաճելի անակնկալով: Բուհի ռեկտորը համալսարանի ուսանողական խորհրդին հատկացրել է Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարի 50 անվճար ուղեգիր:

Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց հաշվապահական հաշվառման բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Անուշ Մարգարյանը: Տեղեկացնենք նաև, որ մեր բուհի ուսանողները Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարում կլինեն օգոստոսի 13-25-ը, որտեղ այդ օրերին կանցկացվի «Ուսանողական ամառ 2012» մարզամշակութային փառատոնը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը հանգստացողների առաջին հերթափոխին ընդունել է հուլիսի 5-17-ը, երկրորդ հերթափոխին`հուլիսի 18-ից հուլիսի 30-ը, իսկ երրորդը կլինի հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, չորրորդը` օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը:
Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, նրանց ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:

«Դիլիջանի Բլդան գետի գեղատեսիլ ափին սփռված «Տնտեսագետ» մարզաառողջարանի բոլոր հերթափոխերի բնակիչները կվերադառնան ոչ միայն հանգստացած ու կազդուրված, այլև լի հարուստ տպավորություններով»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում հույս էր հայտնել ՀՊՏՀ արհկոմի նախագահ Գրիգոր Տերտերյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին