Պրոֆեսոր Աշոտ Թավադյանը հարցազրույց է տվել «Գոլոս Արմենի» թերթին

Դիտումների քանակ՝ 1043

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը հարցազրույց է տվել «Գոլոս Արմենի» թերթին, որը լույս կտեսնի վաղը: Այսօր, սակայն, թերթի էլեկտրոնային տարբերակում հարցազրույցը տեղադրված է:

Աշոտ Թավադյանի հետ հարցազրույցն անմիջական արձագանքն է վերջերս «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կազմակերպած «Ճգնաժամը Եվրոպայում և աշխարհում. ի՞նչ է սպասվում ԱՊՀ երկրների տնտեսություններին» խորագրով  Հայաստան-Ռուսաստան-Ուկրաինա-Ղազախստան տեսակամուրջի:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչն այդ տեսակամուրջին մասնակցում էր նշված երկրների փորձագետների հետ միասին, որտեղ  քննարկվում էր այն հարցը, թե ԱՊՀ երկրների տնտեսությունները որքանո՞վ են ենթարկվում ու դիմակայում ճգնաժամի ազդեցությանը, և ինչպե՞ս կարելի է նվազեցնել ճգնաժամային երևույթների ներգործությունը:

«Գոլոս Արմենիի» թերթը «Տնտեսության հիվանդությունները թաքնված են մեր ներսում, իսկ այն, ինչ կատարվում է եվրոգոտում, պետք չէ գերագնահատել» վերնագրով հարցազրույցով շարունակում է խնդրի արծարծումը: Ի պատասխան լրագրողի հարցերին` Աշոտ Թավադյանը ներկայացնում է իր տեսակետը Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակի մասին, մատնանշում է տնտեսության վրա ազդող արտաքին և ներքին գործոնները, առաջարկում է դրույթներ, որոնք կարող են ազդակ լինել երկրում տնտեսական զարգացում, կայունություն ապահովելու ու պահպանելու համար: Հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ` http://golosarmenii.am/ru/20294/economics/20480/:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին