Միջազգային գիտաժողով՝ հոկտեմբերին

Դիտումների քանակ՝ 846

ՀՊՏՀ գիտության բաժինը տեղեկացնում է, որ Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 15-19-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված հայ  գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ 65-ամյակին: Գիտաժողովի շրջանակներում գործելու է 20 բաժանմունք` ԵՊՀ 19 ֆակուլտետների մասնագիտական ուղղություններով և հայ գրատպության 500-ամյակին նվիրված լիագումար նիստով: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և մինչև 2012 թ. սեպտեմբերի 15-ը ուղարկել ԵՊՀ ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին` sss@ysu.am:

Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը էլեկտրոնային տարբերակով, գիտական ղեկավարի կարծիքի և համապատասխան ամբիոնի երաշխավորագրի սկանավորված տարբերակներով ներկայացնել ԵՊՀ ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին:

Գիտական  նստաշրջանին ներկայացված զեկուցումները տպագրվելու են ԵՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածուի» հոբելյանական համարներում:

Մանրամասների համար այցելեք sss.ysu.am կայք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին