Մենք գնում ենք արձակուրդ
Սիրելի’ ՀՊՏՀ-ականներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելուներ, այսօր 2011-2012 ուսումնական տարվա վերջին աշխատանքային օրն է: ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամներն ու ուսանողներն արդեն արձակուրդում են: ՀՊՏՀ աշխատակիցներն արձակուրդում կլինեն հուլիսի 17-ից:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կարճատև դադարով թեև հրաժեշտ է տալիս ձեզ, այնուհանդերձ կհետևի բուհում կատարվող իրադարձություններին և կներկայացնի հրատապ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ պրոֆեսորադասախոսական կազմի անդամները արձակուրդում են 2012 թվականի հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ և աշխատանքի կվերադառնան օգոստոսի 29-ին: Աշխատակիցները կհանգստանան հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ և աշխատանքի պետք է ներկայանան օգոստոսի 14-ին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բոլորին մաղթում է հաճելի հանգիստ, որպեսզի ուսումնական նոր` 2012-2013 ուսումնական տարին կարողանանք դիմավորենք հանգստացած, լի դրական լիցքերով ու աշխատանքային եռանդով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին