Կայացավ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ավարտահանդեսը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1221

Այսօր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում կայացավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսության գլխավոր հերոսները՝ շրջանավարտները, նրանց ծնողները, ուսանողներ, հյուրեր: Շրջանավարտներին շնորհավորեցին ու բարեմաղթեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը, գիտական գծով փոխտնօրեն Անդրեյ Ավետիսյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Պարույր Գոմցյանը: Դիպլոմավորված մասնագետներ դարձան 92 բակալավր և 33 մագիստրոս: Երկու բակալավր շրջանավարտ արժանացավ Կարմիր դիպլոմի:
Այս մասին ՀՊՏՀ  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Գյումրու մասնաճյուղից հեռախոսով տեղեկացրեց  մասնաճյուղի ուսումնական մասի ավագ մասնագետ Մարինե Մկրտչյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին