ՀՊՏՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ 2012–ը տեղի կունենա հուլիսի 9–ին

Դիտումների քանակ՝ 1068

ՀՊՏՀ սիրելի շրջանավարտ

Հուլիսի 9-ին տեղի կունենա այդքան սպասված դիպլոմների հանձնումը։ Այն կսկվի առավոտյան ժամը 11.00-ին։ Այդ ժամից սկսած ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների բակալավր շրջանավարտները հրավիրվում են ստանալու իրենց դիպլոմները: Դիպլոմների հանձնումը տեղի կունենա ֆակուլտետներում. ֆինանսական ֆակուլտետի շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանալու համար պետք է մոտենան թիվ 103, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետինը` թիվ 317, հաշվապահական հաշվառման և աուդիտինը` թիվ 22, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետինը` թիվ 22, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետինը` Զեյթունի մասնաշենքի թիվ 210, կառավարման ֆակուլտետինը` կենտրոնական մասնաշենքի դահլիճից։

Սիրով տեղեկացնում ենք, որ ֆակուլտետներում դիպլոմների հանձնման արարողությանը երեկոյան ժամը 18.00-ին կհաջորդի ավարտական շքեղ  միջոցառումը, որը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում :

Ի դեպ, երեկոյան սպասվելիք միջոցառմանը հրավիրվում են մագիստրատուրայի շրջանավարտները, որոնց դիպլոմները, սակայն, կհանձնվեն մեկ այլ օր, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին