ՀՊՏՀ–ն և Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը համատեղ գիտական կոնֆերանս կկազմակերպեն (լուսանկարներ)
Հուլիսի 1–2–ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը աշխատանքային այցով մեկնել է Ռոստով, որտեղ հանդիպում է ունեցել Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի (ՌԻՆԽ) ռեկտոր Նիկոլայ Կուզնեցովի հետ։
Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթոնոլորտում, որի ընթացքում գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ու ՌԻՆԽ ռեկտոր Նիկոլայ Կուզնեցովը համատեղ միջազգային կոնֆերանս կազմակերպելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ երկու բուհերը միասին միջազգային գիտական կոնֆերանսը կկազմակերպեն հոկտեմբերին՝ Ռոստովում։
Նշենք, որ 2011 թվականի հունիսի 28-30-ը Աղվերանում կայացել էր «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսությունների նորաստեղծական զարգացման հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով։
Ի դեպ, վերջերս Հայաստանի պետական տնտեսագիտական և Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանների (ՌԻՆԽ) գիտական խորհուրդների որոշմամբ լույս տեսավ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսությունների նորաստեղծական զարգացման հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն: