ՀՊՏՀ-ում այսօրվանից սկսվել է լուծարքային շրջանը

Դիտումների քանակ՝ 769

Այսօր` հուլիսի 2-ին, ՀՊՏՀ-ում մեկնարկել է լուծարքային շրջանը: Այն ուսանողները, ովքեր ամփոփիչ քննաշրջանի ընթացքում «անբավարար» գնահատականներ են ստացել, հնարավորություն կունենան շտկելու դրանք: Ուսուցման բոլոր ձևերում (առկա և հեռակա բակալավրիատ, առկա և հեռակա մագիստրատուրա) անհաջողություններ գրանցած ուսանողները կվերահանձնեն քննությունները ` համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով: Լուծարքային շրջանը կավարտվի հուլիսի 11-ին: Հիշեցնենք նաև, որ հուլիսի 6-ը ոչ աշխատանքային է, ինչի պատճառով այդ օրվա լուծարքները տեղափոխվել են հուլիսի 11-ին: 
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաջողություններ է մաղթում լուծարքային շրջանին մասնակից բոլոր ուսանողներին այն վստահությամբ, որ նրանք այս անգամ լավ են պատրաստվել և կկարողանան գրանցել ցանկալի արդյունք:

Հիշեցնենք` ամփոփիչ քննաշրջանն անցկացվել է հունիսի 8-27-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում քննություններ են հանձնել ՀՊՏՀ ուսուցման բոլոր ձևերի` առկա և հեռակա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի ուսանողները` համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով: Բոլոր քննասենյակներում, համալսարանի համակարգչային 5 սրահներում և համակարգիչներով համալրված ընթերցասրահում քննություններն անցել են հագեցած ժամանակացույցով, կազմակերպված ու անխափան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին