ՀՊՏՀ գիտխորհրդի հերթական նիստը կկայանա վաղը

Դիտումների քանակ՝ 796

Հուլիսի 3-ին, ժամը 16.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա գիտական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր՝ այդ թվում  2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքերի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում կատարված ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների ներկայացումը։

Գիտխորհրդի նիստում տեղի կունենան նաև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնների վարիչների, ընտրություններ: Նիստի օրակարգի հարցերից է նաև կառավարման ամբիոնի դոցենտ Վալերի Միրզոյանին` պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մասին հարցը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին