Արդեն հայտնի է արձակուրդի ժամանակահատվածը
29.06.2012
Դիտումների քանակ՝ 924
Շուտով կավարտվի 2011-2012 ուսումնական տարին, և ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամներն ու աշխատակիցները կմեկնեն արձակուրդ:
Արդեն հայտնի են պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների արձակուրդի ժամանակահատվածը: ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ դասախոսները արձակուրդում կլինեն 2012 թվականի հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ, իսկ աշխատակիցները`հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին