«ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի 2011 թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունները հրապարակվել են ՀՊՏՀ պաշտոնական կայքում
ՀՊՏՀ պաշտոնական կայքի «ՀՊՏՀ-ի մասին» խորագրի «Կառուցվածք» ենթախորագրի «Հաշվապահական հաշվառման» բաժնում հրապարակվել են «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի 2011 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունները` անկախ աուդիտորական եզրակացության հետ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հաշվապահական հաշվառման բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Անուշ Մարգարյանը հայտնեց, որ համախմբված ֆինանսական հաշվետվություններն ենթարկվել են միջազգային ստանդարտներին համապատասխան աուդիտի:
Նա նաև նշեց, որ Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի համաձայն` կազմակերպությունները պարտավոր են տարեկան հաշվետվությունները հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին