«Տնտեսագետի» մայիսհունիսյան համարը լույս է ընծայվել

Դիտումների քանակ՝ 1033


Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հերթական՝ մայիսհունիսյան համարը: 
Սիրելի ընթերցող, այս համարի գլխավոր թեման Հայ գրատպության 500-ամյակն է և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու իրադարձությունը: Առիթն օգտագործելով` «Տնտեսագետն» իր հայացքն է ուղղել տոնական մայրաքաղաքի իրադարձություններին, գրքի ու գրատպության համաշխարհային ու ազգային արմատներին, մերօրյա հիմնախնդիրներին և Ձեզ ներկայացրել բուհի ռեկտորի, դասախոսների գրքասիրության, ընթերցասիրության պատգամ-հորդորները:


Գլխավոր թեմայից զատ ամսագիրը ներկայացրել է և´ հիմնական խորագրային թեմաներ, և´ անդրադարձ կատարել համալսարանի ուսումնական գործընթացին, քննաշրջանին, և´ կրկին չի անտեսել մշակութային թեման` այս անգամ նոր բովանդակային մոտեցմամբ:
Այսքանը` հակիրճ և ոչ լրիվ շարադրմամբ «Տնտեսագետի» նոր համարի մասին: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ հենց այսօրվանից: Ամսագիրն արդեն տարածվել է բուհի ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական բաժիններով։ Սիրելի ուսանողներ, ինչպես միշտ, ամսագիրը կարող եք ստանալ ձեր դեկանատներից։


Մաղթում ենք հաճելի ընթերցում: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին