Երևանի քաղաքապետն ու ՀՊՏՀ ռեկտորը շրջայց կատարեցին մեր բուհի տարածքում. ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելեց մեր բուհ, ում համալսարանի մուտքի մոտ դիմավորեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը։ Երևանի քաղաքապետն ու ՀՊՏՀ ռեկտորը միասին շրջայց կատարեցին բուհի տարածքում՝ ծանոթանալով ՀՊՏՀ արտաքին տեսքի հետ կապված բարեկարգման աշխատանքներին։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի քաղաքապետարանի ու Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակներում բարեկարգվում է նաև մեր բուհի արտաքին տեսքը։ Մասնավորապես ներկվել են ՀՊՏՀ մասնաշենքերի՝ դեպի փողոց նայող արտաքին պատերը, փոխվելու են բուհի ճակատային մասի պատուհանները, վերակառուցվելու և բարեկարգվելու է ՀՊՏՀ բակը։
Այսօրվա այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նաև հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։ Տարոն Մարգարյանն ու Կորյուն Աթոյանը հետագայում համատեղ կրթական ծրագրեր, հետազոտական աշխատանքներ իրականանցնելու, ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմիններ) համակարգի համար կադրեր պատրաստելու շուրջ շրջանակային համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին