Անցկացվեց «Էրազմուս+»-ի դիմորդների 1-ին քննությունը

Դիտումների քանակ՝ 2457

ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ գործընկեր արտերկրի համալսարաններում ուսումնառելու համար դիմած ուսանողներին առաջադրվող պահանջներից մեկը անգլերենի իմացությունն է: Մեր համալսարանում ծրագրի պատասխանատու արտաքին կապերի բաժինը անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ չունեցող դիմորդներին  ամեն տարի հնարավորություն է ընձեռում քննություն հանձնել ՀՊՏՀ-ում: Այսպես, 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում օտարերկրյա համալսարաններում ուսումնառելու համար  դիմած ուսանողների 1-ին խմբի անգլերենի քննությունն անցկացվեց այսօր: Ինչպես տեղեկացրեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը՝ քննության համար գրանցվել է 42 ուսանող, ներկայացել է 18-ը:

Հիշեցնենք, որ «Էրազմուս+»-ի վերաբերյալ թարմացվող տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ «Միջազգային ծրագրեր» խորագրում:

Դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին