Բարի մեկնարկ. հեռակայում սկսվել են 1-ին կիսամյակի դասերը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2658

Նոր ուսումնական տարվա 1-ին կիսամյակը ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի 4-5-րդ և հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսերում մեկնարկեց այսօր. 14.05-ին սկսվեցին ուսումնական պարապմունքները: Նշված կուրսերի դասացուցակներն առցանց տրամադրել էինք երեկ:

Հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսանողներին տեղեկացնենք, որ իրենց առաջին կիսամյակի դասերը, ըստ հաստատված ժամանակացույցի, կմեկնարկեն հոկտեմբերի 30-ին:

Լուսանկարներում՝ ակնթարթներ այսօրվա 1-ին դասաժամերից:

Մաղթում ենք հաջող ուսումնաշրջան:

  

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդնորություններն`    այստեղ