ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց կառավարման ֆակուլտետի նոր դեկանի պաշտոնակատարին

Դիտումների քանակ՝ 920

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի այսօրվա նիստում ներկայացրեց կառավարման ֆակուլտետի նոր դեկանի պաշտոնակատար Միքայել Թավադյանին (տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.)։

«Պարոն Թավադյանը երկար տարիներ աշխատել է մեր համալսարանում։ Երբ ես ընդունվեցի, նա երիտասարդ մասնագետ էր»,– ասաց ՀՊՏՀ ռեկտորը՝ ներկայացնելով Միքայել Թավադյանին։

Հիշեցնենք` Կառավարման ֆակուլտետի նախկին դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին