ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում տեղի կունենա ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի ընտրություն
26.06.2012
Դիտումների քանակ՝ 875
Հուլիսի 3-ին ժամը 14.00-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում տեղի կունենա ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի ընտրություն: Թեկնածուներն են ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան, կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Գրիգոր Արքելաթյանը (առաջադրող ստորաբաժանումը տեղեկատվական համակարգերի ամբիոնն է), կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Կամո Խաչատրյանը (ինքնաառաջադրում) և տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Զաքար Կիրակոսյանը (ինքնաառաջադրում):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին