ՀՊՏՀ կարիերիայի և մարքեթինգի կենտրոնը հորդորում է ժամանակին այցելել պրակտիկայի վայրեր

Դիտումների քանակ՝ 886

Շուտով կմեկնարկի ՀՊՏՀ առկա բակալավրիատի 3-րդ կուրսեցիների ուսումնական պրակտիկան: ՀՊՏՀ կարիերիայի և մարքեթինգի կենտրոնը հորդորում է բոլոր ուսանողներին զգոն լինել, չուշանալ, ժամանակին այցելել պրակտիկայի վայրեր և արդյունավետորեն օգտագործել տեսական գիտելիքները գործնական աշխատանքում կիրառելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու այս հնարավորությունը: 
Ուսանողներն իրենց հուզող բոլոր հարցերի համար կարող են դիմել ՀՊՏՀ կարիերիայի և մարքեթինգի կենտրոն կամ զանգահարել` 010 58 61 43 հեռախոսհամարով:
Հիշեցնենք` առկա բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան կմեկնարկի հունիսի 29-ին և կավարտվի հուլիսի 26-ին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին