ՀՊՏՀ ուսանողներն այցելել են հայկական դրամի ցուցասրահ

Դիտումների քանակ՝ 2096

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոսներ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի (կուրսղեկ) և տ.գ.թ., ասիստենտ Լուսինե Աղաջանյանի նախաձեռնությամբ նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն այցելել են ՀՀ անկախության խորհրդանիշներից մեկի՝ հայկական դրամի ցուցասրահ, որը գտնվում է ՀՀ ԿԲ Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում:

Ինչպես հայտնում են ամբիոնից, թանգարանում էքսկուրսավարը ուսանողներին է ներկայացրել տարբեր ժամանակաշրջանների հայկական մետաղադրամների հազվագյուտ էկսպոնատներ, ինչպես նաև արդի ՀՀ դրամի պատմությունը և տարբեր  թղթադրամներ: Ուսանողները վերադարձել են վառ տպավորություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին