ՀՊՏՀ շրջանվարտները այսօրվանից կարող են ստորագրել դիպլոմների գրանցամատյանում
ՀՊՏՀ շրջանվարտները մինչև դիպլոմներ ստանալը պարտադիր կարգով պետք է ստորագրեն դիպլոմների գրանցամատյանում: Այդ գործընթացը մեկնարկում է այսօրվանից: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ուսումնամեթոդական բաժնի պետ Տաթևիկ Մկրտումյանը:
Նրա տեղեկացմամբ` այսօր` հունիսի 25-ին, անձնագրով և շրջիկ թերթիկով մինչև աշխատանքային օրվա ավարտը շրջանավարտները պետք է ներկայանան և իրենց անվան դիմաց ստորագրեն հաշվապահական հաշվառման և աուդիտի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, հունիսի 26-ին` ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, 27-ին` կառավարման, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետների շրջանավարտները: Գրանցամատյաններում ստորագրումը տեղի կունենա ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում` այն նույն վայրում, որտեղ աշխատում է ընդունող հանձնաժողովը:
Սիրելի շրջանավարտներ, տեղեկացնենք նաև, որ առաջիկայում ձեր դիպլոմները պաշտոնական արարողությամբ բուհի ղեկավարությունը կհանձնի Ձեզ։ Այս արարողության մանրամասները կհայտնենք առաջիկայում, ինչին կարող եք ծանոթանալ բուհի կայքի և «Ֆեյսբուքում» ՀՊՏՀ պաշտոնական էջին հետևելով։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին