Պարզաբանում
Ինչպես հայտնի է, ՀՊՏՀ շրջանվարտները դիպլոմները ստանալու համար պարտադիր կարգով պետք է նախապես ստորագրեն հատուկ գրանցամատյանում: Այս գործընթացի մեկնարկի մասին մեր տեղեկատվությունը շրջանավարտների շրջանում որոշ հարցեր է հարուցել։
Այս առնչությամբ պարզաբանում ենք հետևյալը.սահմանված օրերին պետք է ներկայանան միայն առկա բակալավրիատի շրջանավարտները: Նրանք շրջիկ թերթիկները պետք է տանեն դեկանատ, ստանան տեղեկանք և միայն այդ տեղեկանքով և անձնագրով գան ստորագրելու գրանցամատյանում: Եթե ձեր ֆակուլտետի համար սահմանված օրերին ինչ-ինչ պատճառներով չեք կարող ներկայանալ, ապա կարող եք գալ ցանկացած օր` մինչև հունիսի 27-ը ներառյալ:
Առկա մագիստրատուրայի շրջանավարտների` գրանցամատյանում ստորագրման օրվա մասին կհայտնենք լրացուցիչ:
Նշենք նաև աշխատանքային ժամերը` 9.00-ից մինչև 17.30-ը:
Ինչ վերաբերում է շրջանավարտների ավարտական հանդեսի և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, ապա այդ մասին կծանուցենք լրացուցիչ:
Գրանցամատյաններում ստորագրումը տեղի կունենա ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում` այն նույն վայրում, որտեղ աշխատում է ընդունող հանձնաժողովը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին