Պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննությունների հայտագրումն սկսված է
Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է հանրակրթական, նախնական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) 2011-2012 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների պետական ավարտական և միասնական (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը։ Գործընթացի մասնրամասներին կարող եք ծանոթանալ ԳԹԿ կայքից վերցված կից փաստաթղթից։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին