ՀՊՏՀ առկա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը շարունակվում է

Դիտումների քանակ՝ 854

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը շարունակում է առկա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը տեղեկացրեց, որ մագիստրատուրա ընդունվելու համար այս փուլում դիմում են ՀՊՏՀ, մյուս պետական բուհերի, ինչպես նաև հավատարմագրված մասնավոր բուհերի բակալավրիատի շրջանավարտները: Այս պահի դրությամբ ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրային հատկացված 340 տեղի համար դիմել է 220 դիմորդ:
Հիշեցնենք` 2012-2013 ուսումնական տարվա ՀՊՏՀ մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլը տևել հունիսի 1-7-ը: Այս փուլով առկա (անվճար) ուսուցմամբ մագիստրատուրա են ընդունվել ՀՊՏՀ բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները: Երկրորդ փուլի`առկա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը սկսվել է հունիսի 15-ին և կավարտվի օգոստոսի 26-ին: Շեմային քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 29-31-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին