Բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին սեպտեմբերին կմատուցվի հաճելի անակնկալ

Դիտումների քանակ՝ 774

ՀՊՏՀ կառավարման ուսանողական խորհրդի նախագահ  Գրիշա Ամիրխանյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերից ՀՊՏՀ բոլոր մասնաշենքերում կգործի «Ուսանողի անկյունը», որտեղ կփակցվեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների լուսանկարները: Այս պահին կատարվում են նախապատրաստական աշխատանքներ, փակցվում են ցուցատախտակներ: Գրիշա Ամիրխանյանի խոսքով` սեպտեմբերին ՀՊՏՀ ուսանողներին հաճելի անակնկալ կմատուցվի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին