Լույս է տեսել «Գնագոյացումը շուկայական տնտեսության պայմաններում» ուսումնական ձեռնարկը
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի պրոֆեսոր Գևուշ Բաղդասարյանի և դոցենտ Անահիտ Բաղդասարյանի հեղինակությամբ լույս է տեսել «Գնագոյացումը շուկայական տնտեսության պայմաններում» ուսումնական ձեռնարկը: Գրքի առաջաբանում նշվում է, որ ձեռնարկում արծարծվում են շուկայական տնտեսության խնդիրներին ու նրա հիմնական տարրերից մեկի` գնագոյացմանը, դրա կազմակերպմանը, մեթոդաբանությանը, կատարյալ և ոչ կատարյալ մրցակցային շուկաներում գների ձևավորման հիմնական սկզբունքներին նվիրված հիմնահարցեր: Համակողմանիորեն քննարկվում են նաև գնային քաղաքականությանը, շուկայի տարբեր ձևաչափերին և ծառայությունների ոլորտին բնորոշ գնագոյացման ձևավորման խնդիրները: Յուրաքանչյուր թեմայի մատչելիությունը, հաղորդած գիտելիքները ստուգելու համար հեղինակները առաջարկում են թեստեր ու խնդիրներ, որոնց պատասխանները տրվում են գրքի վերջում:
Ձեռնարկը նախատեսված է տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների, ինչպես նաև ասպիրանտների, ձեռնարկատիրությամբ զբաղվողների, տնտեսագետների և տարբեր ոլորտներում պրակտիկ աշխատողների համար:
Ուսումնական ձեռնարկը լույս է տեսել ՀՊՏՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին