Վաղը կկայանա ՀՊՏՀ գիտխորհրդի նիստը
19.06.2012
Դիտումների քանակ՝ 795
Հունիս 20-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանի հաշվետվությունն է` կատարված ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների մասին: Ուսանողության և աշխատողների ամառային հանգիստի կազմակերպման ընթացքը կներկայացնի ՀՊՏՀ արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը: Նիստում նաև տեղի կունենան տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչի և վիճակագրության ամբիոնի պրոֆեսորի թափուր պաշտոնների ընտրություններ:
Գիտխորհրդի նիստում անդրադարձ կարվի այլ ընթացիկ հարցերի ևս:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին