ՀՊՏՀ –ում շուտով կավարտվեն ամփոփիչ ատեստավորման գործընթացը և ամփոփիչ քննաշրջանը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 976

ՀՊՏՀ-ում հունիսի 1-ից մեկնարկած հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը շուտով կթևակոխի ավարտական փուլ: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ուսումնամեթոդական բաժնի պետ Տաթևիկ Մկրտումյանը տեղեկացրեց, որ հեռակա բակալավրիատի 11` ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, մաքսային գործ, ապահովագրական գործ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), բիզնեսի կազմակերպում, համաշխարհային տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, կառավարում, պետական և մունիցիպալ կառավարում, շուկայաբանություն մասնագիտություններով ձևավորված 11 ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներն այս ընթացքում աշխատել են ողջ ծանրաբեռնվածությամբ և հագեցած ժամանակացույցով: Բաժնի պետը հայտնեց, որ այսօր ամփոփիչ քննություն են հանձնում մաքսային գործ և աշխատանքի տնտեսագիտություն մասնագիտությունների ուսանողները: 
Հունիսի 21-ի և 22-ի աուդիտ և բիզնեսի կազմակերպում մասնագիտությունների ամփոփիչ քննություններով հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը կավարտվի: 

ՀՊՏՀ-ում հունիսի 8-ից սկսվել է ամփոփիչ քննաշրջանը: Ստուգարքներ ու քննություններ են հանձնում ՀՊՏՀ ուսուցման բոլոր ձևերի` առկա և հեռակա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի ուսանողները:


Ինչպես տեղեկացրեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը` ամփոփիչ քննաշրջանի կազմակերպական հարցերով զբաղվող ՀՊՏՀ ուսումնաօժանդակ օղակների ջանադիր աշխատանքի շնորհիվ ամփոփիչ քննաշրջանն ընթանում է առանց միջադեպերի. սահմանված ժամանակացույցով: Պրոռեկտորը հայտնեց նաև, որ այսօր առկա ուսուցմամբ բակալավրիատում կանցկացվեն 40, հեռակա ուսուցմամբ բակալավրիատում` 27, առկա ուսուցմամբ մագիստրատուրայում` 17, հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայում 23 քննություններ: 
Հիշեցնենք` ամփոփիչ քննաշրջանը կավարտվի հունիսի 27-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին