«Անբավարար» գնահատականներ ստացած ուսանողները պետք է զգոն լինեն

Դիտումների քանակ՝ 1040

ՀՊՏՀ-ում շարունակվում է քննական եռուզեռը: Ուսանողները քննություններ են հանձնում համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով: Այս օրերին շրջանառվող և «անբավարար» ստացած ուսանողներին հուզող հարց է դարձել, թե ո՞ր դեպքում է ուսանողը հեռացվում բուհից:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այս հարցով դիմեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանին: Վերջինս զգոնության կոչ անելով ամփոփիչ քննաշրջանում «անբավարար» գնահատականներ ստացած ուսանողներին` տեղեկացրեց, որ ուսանողները բուհից հեռացվում են համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2011 թ. նոյեմբերի 17-ի թիվ 1242 հրամանով հաստատված` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի:
Այս կարգին ուսանողները կարող են ծանոթանալ` այցելելով ԿԳ նախարարության կայք՝http://edu.am/DownloadFile/5435arm-Heracumhastatach1242.pdf  հասցեով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին