Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի դասացուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 4522

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2017-2018 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի 4-րդ և 5-րդ կուրսերում, ինչպես նաև հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսերում սեպտեմբերի 25-ին կմեկնարկեն 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքները: Դասերը կկազմակերպվեն 2-րդ հերթում՝ 14.05-ից սկսած:

Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի այս ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի, վերահանձնումների կազմակերպման ամփոփ ժամանակացույցին ծանոթացեք այս հղումով:

Մաղթում ենք հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին