«Ուսանողի ուղեցույց - 2017»՝ առկա ուսուցման բակալավրիատի ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 2799

Սիրելի 1-ին կուրսեցիներ, ուրախ ենք տեղեկացնելու, որ ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ լույս է ընծայվել ուսանողի նոր ուղեցույց՝ հասցեագրված համալսարանի նորեկներին:

Նպատակ ունենալով օժանդակել համալսարանական կյանքին ձեր արագ  ներգրավմանը՝  ուղեցույցը ներկայացնում է ուսանողի  իրավունքներն ու  պարտականությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնադրույթները, գիտելիքի գնահատման սկզբունքները: Ուղեցույցը հագեցած է ոչ միայն օգտակար տեղեկություններով, այլև ուղղորդող աղյուսակներով ու քարտեզով:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ողջույնի խոսք է հասցեագրել առաջին կուրսեցիներին:

Ուղեցույցը պատրաստվել է ուսումնական բաժնի նախաձեռնությամբ: Բաժնի պետ Աղավնի Հակոբյանն ասաց, որ այսօրվանից ուղեցույցը կտրամադրվի բոլոր ֆակուլտետների 1-ին կուրսեցիներին: Էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք  այստեղ:

Բարի երթ…

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին