Գործատուների հետ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերի մասնագիտացումների համար սահմանվել են վարձավճարներ

Դիտումների քանակ՝ 965

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի առաջին անգամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարել է գործատուների հետ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելություն: 
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, որը զբաղվում է 2012-2013 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունելությամբ, կազմակերպել է նաև մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերով դիմորդների ընդունելությունը: ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի տեղեկացմամբ` գործատուների հետ համատեղ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերով մասնագիտացումների համար սահմանվել են հետևյալ վարձավճարները` հարկային վարչարարություն` 600.000 դրամ, մաքսային վարչարարություն` 600 000 դրամ, պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում` 600.000 դրամ, բանկային գործունեության կազմակերպում` 600.000 դրամ, կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում` 500. 000 դրամ, անշարժ գույքի գնահատում` 600. 000 դրամ, պետական գույքի կառավարում`500. 000 դրամ, տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն` 500. 000 դրամ: 
Հիշեցնենք` 2012թ հունիսի 1-ից սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունումը, որ կտևվի մինչև օգոստոսի 10-ը ներառյալ: Ընդունելության քննությունները կկազմակերպվեն 2012թ. օգոստոսի 15–24–ը ներառյալ։ 
Նշենք, որ այս ծրագրին մենք ավելի վաղ անդրադարձել ենք, և մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական`www. asue.am կայքի «Ընդունելություն» բաժնի «Մագիստրատուրա» ենթաբաժնում: 
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բարի երթ է մաղթում բոլոր դիմորդներին:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին