Հունիսի 25-ին կմեկնարկի առկա բակալավրիատի դիմորդների ընդունելության երկրորդ փուլը

Դիտումների քանակ՝ 666


Առկա բակալավրիատի դիմորդների ընդունելության երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին և կավարտվի հուլիս 2-ին, ժամը 18.00-ին: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանի տեղեկացմամբ` այս փուլում կընդունվեն բանակից զորացրվածների, սփյուռքի մեր հայրենակիցների, հանրապետության միջնակարգ մասնագիտական, արհեստակցական ուսումնարանների շրջանավարտների, ինչպես նաև հարգելի պատճառով առաջին փուլին չմասնակցած դիմորդների դիմում-հայտերը: 
Այս փուլին մասնակից դիմորդների քննությունները կկազմակերպվեն հուլիսի 3-10-ը:
Հաջողություններ ենք մաղթում բոլորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին