ՀՊՏՀ Դիլիջանի մարզաառողջարարական ճամբարը հրավիրում է ակտիվ հանգստի

Դիտումների քանակ՝ 758

Հարգելի ուսանողներ, գործընկերներ, այս տարի ևս ՀՊՏՀ Դիլիջանի մարզառողջարարական ճամբարը հյուրընկալորեն իր դռներն է բացում ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների առաջ: Ինչպես միշտ, ճամբարը կգործի 4 հերթափոխով հետևյալ ժամանակահատվածում` հուլիսի 5-ից հուլիսի 17-ը, հուլիսի 18-ից հուլիսի 30-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը:
Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, նրանց ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:
Ուղեգրերի վաճառքը սկսվում է հենց այսօրվանից։ Ձեզ հետաքրքրող հարցերի և ուղեգրեր ձեռք բերելու համար այսօրվանից կարող եք դիմել ՀՊՏՀ արհկոմիտե:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին