Նրա ջերմ ու անմիջական կերպարը հոգեհարազատ է բոլորին. Յուրի Հովականյանը 60 տարեկան է

Դիտումների քանակ՝ 1018

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Յուրի Հովականյանին այս օրերին ծննդյան 60-ամյա հոբելյանի առիթով շնորհավորում են  հարազատներն ու բարեկամները, գործընկերներն ու սաները` արժանին մատուցելով իսկական մտավորականի ու հայրենասերի վաստակին:

Երկար ու ձիգ տարիների ընթացքում նրա մեջ ճանաչվել ու գնահատվել են  անհատականությունը,  գիտնականը,  մարդը, բարեկամն և մանկավարժը:  Յուրի Հովականյանի կյանքն ու ստեղծագործական ճանապարհը պայծառ օրինակ ու դաս են բոլորի համար, իսկ նրա ջերմ ու անմիջական կերպարը` հոգեհարազատ:                                                                    

Յուրի Հովականյանը նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, «Տնտեսագետ» ամսագրի ջերմ բարեկամն է, ում իմաստալից խորհուրդների, օգնության  ու աջակցության կարիքը միշտ էլ զգացվում է: Հպարտ ենք, որ ժամանակի բովում թրծված բարեկամությամբ ենք կապված նրա հետ և, վստահ, որ այն դեռ երկար տարիներ կշարունակվի :

ՀՊՏՀ լրատվության  և հասարակայնության հետ կապերի բաժինը ջերմորեն շնորհավորում է հոբելյարին, մաղթում քաջառողջություն, երկար ու բեղմնավոր ստեղծագործական կյանք, և միշտ գնահատված լինելու  երջանկություն: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին