9 դիմորդ դարձավ ՀՊՏՀ ասպիրանտ

Դիտումների քանակ՝ 979

Ավարտվեցին 2012-2013 ուսումնական տարվա առկա (անվճար) տարկետման իրավունքով ասպիրանտուրայի ընդունելության քննությունները: Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (բիզնեսի կազմակերպում), տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (բնօգտագործման տնտեսագիտություն), տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (մակրոէկոնոմիկա), տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (մարքեթինգ), ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ (բանկային գործ), հաշվապահական հաշվառում և վիճակագրություն (ֆինանսական հաշվառում) մասնագիտություններով ասպիրանտուրա ընդունվեց 9 դիմորդ: 

Նոր ընդունված ասպիրանտներին երեկ ՀՊՏՀ նիստերի դահլիճում ընդունեցին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ։ Բուհի ռեկտորը շնորհավորեց ասպիրանտներին ընդունվելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ ուսումնառություն։

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին