Մեր բուհում այսօր սկսվել են համակարգչային թեստային քննությունները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1228

ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնից լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին, որ այսօր, ժամը 9.30-ին, ըստ նախատեսված ժամանակացույցի, մեկնարկել են համակարգչային թեստային քննությունները: Կենտրոնից նաև ասացին, որ քննություններին նախորդած ծավալուն նախապատրաստական աշխատանքները` թեստային համակարգչային  քննություններով առարկաների թեստային բազայի վերանայումը, համակարգիչների անսարքությունների վերացումը, հերթապահության սահմանումը, թույլ են տալիս ասելու, որ համակարգչային թեստային քննությունները կանցնեն  կազմակերպված ու անխափան:

Հաջողություններ ենք մաղթում բոլոր ուսանողներին:

 

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին