ՀՊՏՀ ֆինանական ֆակուլտետի ՈւԳԸ–ն այսօր գումարեց ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի ֆակուլտետային նիստը

Դիտումների քանակ՝ 1048

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունն այսօր գումարեց ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի ֆակուլտետային նիստը, որին մասնակցեցին ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը, բոլոր թողարկող ամբիոնների վարիչները, դասախոսներ և ուսանողներ: 
Մասնակիցներին և զեկուցողներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը: Ձևավորված մրցատյանը լսեց տնտեսության ֆինանսական ոլորտի տարբեր հիմնահարցերին առնչվող տասը զեկուցում: 
Ֆինանսական ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Էդգար Աղաբեկյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ նիստի ավարտից հետո, մրցատյանը քննարկելով լսված բոլոր զեկուցումները, կորոշի երեք լավագույններին, ինչպես նաև կհայտարարի այն ուսանողների անունները, ովքեր կերաշխավորվեն մասնակցելու համահամալսարանական ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի աշխատանքներին: Էդգար Աղաբեկյանի տեղեկացմամբ` արդյունքները մրցատյանը կհրապարակի երկուշաբթի օրը: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին