Ավարտին է մոտենում հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունը

Դիտումների քանակ՝ 2166

Հարգելի դիմորդներ, եզրագծին է մոտենում 2017-2018 ուստարվա համար ՀՊՏՀ հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունը: Ինչպես տեղեկացնում է մեր համալսարանի ընդունող հանձնաժողովը՝ ընդունելություն կիրականացվի ևս 2 օր՝ այս կիրակի և երկուշաբթի, մինչև ժամը 17.00-ն:

Հեռակա բակալավրիատի դիմորդները ընդունելության վերաբերյալ  մանրամասն  տեղեկատվություն կարող են գտնել հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/2017_docs/haytararutyun_heraka_2017.pdf , իսկ մագիստրատուրայի դիմորդները՝ այստեղ՝ http://media.asue.am/upload/ndunelutyun_2017/part-time_Masters.pdf :

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը Նալբանդյան 128 հասցեում է, հեռ.՝ 593-473:

Հաջողություն բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին