Կառավարման ֆակուլտետում գումարվեց ՈՒԳԸ նստաշրջան
Կառավարման ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունն այսօր գումարեց ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի ֆակուլտետային նիստը: Ընկերության աշխատանքներին մասնակցեցին կառավարման ֆակուլտետի բոլոր թողարկողամբիոնների դասախոսներ և ուսանողներ, և, իհարկե, զեկուցողներն ու նրանց գիտական ղեկավարները: Ձևավորվեց մրցատյան, որի գնահատականների հիման վրա որոշվեցին և հայտնի դարձան լավագույն աշխատանքների հեղինակները: Նախատեսված ինը զեկուցումներից, ընդ որում, մեկ զեկուցումը` անգլերեն, ներկայացվեց ութը: Հաղթող հնգյակում ընդգրկվեցին Լիլիթ Եսայանը` «ՀՀ-ում զբոսաշրջության և հանքարդյունաբերության անհամատեղելիությունը», Շուշան Մարգարյանը` «Համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ բնակչության կենսամակարդակի վրա», Արմինե Յարալովան` «Հիպոթեքային շուկայի զարգացման միտումները ՀՀ-ում», Նարե Դանիելյանը` «Հյուրանոցային բիզնեսը ՀՀ-ում», Տաթևիկ Ավետիսյանը` «ՓՄՁ աջակցությունը Հայաստանում» թեմաներով զեկուցումների համար: Բոլոր մասնակիցներն արժանացան ֆակուլտետային ղեկավարության շնորհակալագրերին, իսկ կառավարում մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Տիգրան Էլբակյանը շնորհակալագրի արժանացավ նիստին ակտիվորեն մասնակցելու համար:
Կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, առաջին կուրսի մագիստրանտ Անի Անտոնյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ լավագույն աշխատանքներն ու հեղինակները կերաշխավորվեն մասնակցելու համահամալսարանական ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի աշխատանքներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին