Յուրի Սուվարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով ՀՀ Նախագահը պարգևատրել է նաև ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Այս առիթով շնորհավորում ենք հարգարժան գիտնականին:
Լուսանկարը՝ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին