Ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքը զինծառայության մեկնող, ինչպես նաև զինծառայությունից վերադարձող ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 822

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն իր բարեմաղթանքի խոսքն է ուղղել գարնանային զորակոչին զինծառայության մեկնող ՀՊՏՀ ուսանողներին, ինչպես նաև զինծառայությունն ավարտած և Հայոց բանակից վերադարձած մեր բուհի ուսանողներին։ Ռեկտորի խոսքը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի ուսանողներ, քանի որ սկսվել է գարնանային զորակոչը, այս օրերին մեզ հաճախ են դիմում մեր բուհի բազմաթիվ երիտասարդներ՝ տարկետման իրավունք ստանալու և զինծառայության մեկնելու համար։ Միաժամանակ բանակից զորացրված երիտասարդները դիմում են՝ ուսանողական իրենց իրավունքը վերականգնելու խնդրանքով։
Զինծառայության մեկնող մեր բոլոր ուսանողներին ես ցանկանում եմ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ։ Վերջին շրջանում ես տարբեր զորամասերից մեր ուսանողների բարեխիղճ ծառայության մասին վկայող շնորհակալական նամակներ եմ ստանում, ինչը հպարտանալու առիթ է և մեծ պատիվ մեր համալսարանի համար։ Նույն նամակների ակնկալիքներն ունեմ նաև այս տարի բանակ մեկնող մեր բոլոր ուսանողների ծառայությունից։
Ինչ վերաբերում է զինծառայությունից նոր վերադարձած մեր ուսանողներին, ապա հուսով եմ, որ նրանք շատ կարճ ժամանակաշրջանում կհարմարվեն ուսումնական գործընթացին։ Նրանց ևս մաղթում եմ հաջողություններ ինչպես ուսման մեջ, այնպես էլ կյանքում»։


Հարգանքով՝ ՀՊՏՀ ռեկտոր
Կորյուն Աթոյան