Հունիսի 8–ին կսկսվի ամփոփիչ քննաշրջանը
04.06.2012
Դիտումների քանակ՝ 896
Հունիսի 8-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կսկսվի ամփոփիչ քննաշրջանը (հունիսի 11–ից համակարգչային քննությունները)։ Ամփոփիչ քննաշրջանն անցկացնելու համար նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են, ամփոփաթերթերն էլ պատրաստ են։ Այս մասին հայտարարվեց այսօր կայացած ռեկտորատի նիստում
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն իր հերթին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ բուհն ամբողջությամբ պատրաստ է սկսել ամփոփիչ քննաշրջանը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին