ՀՊՏՀ-ում այսօրվանից մեկնարկել է հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը
Այսօր ՀՊՏՀ–ում մեկնարկել է հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Ամփոփիչ ատեստավորման առաջին օրը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներին կներկայանան ֆինանսեր և վարկ, ձեռնարկությունների տնտեսագիտություն ու կառավարում, կառավարում մասնագիտությունների ուսանողները:
«Առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի ատեստավորման գործընթացը մեկ օր առաջ հաջողությամբ ավարտվել է: Կատարված նախապատրաստական աշխատանքների ընթացքը թույլ է տալիս ասելու, որ հեռակա բակալավրիատում նույնպես ուսանողները հաջողությամբ կպաշտպանեն ավարտական աշխատանքներն ու կհանձնեն ամփոփիչ քննությունները »,- հաջող մեկնարկ մաղթելով ուսանողներին` ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: