Հավաստագրեր՝ մեր բուհում վերապատրաստված գերատեսչությունների մասնագետներին

Դիտումների քանակ՝ 954

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնում վերապատրաստված հանրապետության գրեթե բոլոր գերատեսչությունների  բարձրագույն և գլխավոր մասնագետների  հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:

«Ողջունելի է, որ դուք շարունակական կրթության համակարգում խորացնում ենք ձեր գիտելիքները: Այսօրվա  սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, հոգսերը հոգալու համար գիտելիքներ են պետք: Պետք է կարողանանք յուրացնել նոր, պահանջված գիտելիքները և ժամանակին հրաժարվել արժեք չունեցողներից: Մենք պետք է կարողանանք ընդառաջ գնալ բոլոր փոփոխություններին` շարունակաբար սովորելով և խորացնելով մեր գիտելիքները»,- շնորհավորելով մասնակիցներին դասընթացներն ավարտելու և հավաստագրեր ստանալու կապակցությամբ` ասաց ՀՊՏՀ արտաքին կապերի և գիտության գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Նա ՀՀ գերատեսչությունների  բարձրագույն և գլխավոր մասնագետներին հանձնեց հավաստագրեր և այս առիթով, պատահականության սկզբունքով, 10 մասնակցի նվիրեց իր հեղինակած` «Գիտելիքահենք տնտեսություն» գիրքը:

ՀՀ քաղաքացիական խորհրդի գլխավոր մասնագետ Արմիկ Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց կառավարման տեղեկատվական տեխնոլոգրաներ դասընթացի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Ռոբերտ Յոլչյանին` իր վարած դասընթացը հանգամանալից ներկայացնելու, ինչպես նաև ՀՊՏՀ ղեկավարությանը,  ՀՊՏՀ  շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի աշխատակիցներին` դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալ ընդունելության համար:

Միջոցառման ավարտից հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ զրույցում շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնից տեղեկացրեցին, որ վերպատրաստմանը մասնակցած այս  խումբը բաղկացած է եղել 36 հոգուց: Խումբը  «Համակարգչային տեխնոլոգիաների կառավարում»  ծրագրի շրջանակում մասնակցել է դասընթացների հետևյալ ուղղություններով` համակարգչային տեղեկատվական տեխնոլոգրաներ և կառավարում, կառավարչական հմտություններ, ՀՀ սահմանդրական փոփոխություններ, «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» օրենքի փոփոխություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին